Ռուսաստանն ու Ֆրանսիան կշարունակեն գործակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Գայանե Նազարյան | մարտի 2, 2010 12:05
Ռուսաստանն ու Ֆրանսիան մտադիր են սերտ շփումներով շարունակել իրենց գործակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին՝ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցություններին հաջորդող համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:
«Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին կգործեն, որպեսզի օգնեն թե Հայաստանին ու թե Ադրբեջանին՝ միմյանց հասկանալու ու միասին աշխատելու համար»,-ասել է Սարկոզին:
Դիտվել է 1808 անգամ:





Facebook
Tweet This