Բժշկության “Նոբելը” ստացան բրիտանացին և ճապոնացին ցողունային բջիջների ուսումնասիրության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2012 17:36

Շվեդիայում հայտնի են դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառներում նոբելյան մրցանակիրները: Ցողունային բջիջների ուսումնասիրության ոլորտում մրցանակը տրվել է երկու գիտնականի`Ջոն Գարդոնին (Մեծ Բրիտանիա) և Սին Յամանակային (Ճապոնիա):

Վաղը հայտնի կդառնա ֆիզիկայի ասպարեզում հաղթողը, չորեքշաբթի` քիմիայից, հինգշաբթի`գրականության: Իսկ արդեն Օսլոյում կասվի խաղաղության մրցանակ ստացողի անունը: Մրցանակների հանձման արարողությունը կկայանա դեկտեմբերի 10-ին, Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, որը մրցանակը հիմնադրել է ավելի քան 100 տարի առաջ:

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply