Մադոննայի դուստրը չի ցանկանում ապրել նրա հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2012 18:15

Եթե հավատանք ներքին աղբյուրներին, որոնց վկայակոչում է The Sun-ը, Մադոննայի և նրա նախկին մարզիչի դուստրը` Լուրդեսը, մտադիր է ամրապմդել իր անկախությունը մորից, այսինքն ինքնուրույն վճարել իր ուսման վարձը Բարդ-Քոլեջում: Չնայած պատանի հասակին, աղջիկն ունի իր սեփական եկամտի աղբյուրը` Material Girl հագուստի գծի ստեղծումը: Հավանաբար, նա իզուր չէ ընտրել երկրի ամենաազատական համալսարաններից մեկը, երեխա հասակում նրան շատ խիստ են դաստիարակել և հիմա Լուրդեսը ձգտում է շուտափույթ դուրս պրծնել խնամակալությունից:
Լուրդեսը երազում է, թե երբ պիտի համալսարան գնա, նա արդեն ամեն ինչ պլանավորել է: Մադոննան խիստ մայր է, բայց Լուրդեսը փորձում է նրան հակառակվել: Բացի այդ, նա կուշտ է համընդհանուր ուշադրությունից, հենց այդ պատճառով էլ նա Մադոննայի շրջագայությունների ժամանակ բեմ չբարձրացավ:
Հիշեցնենք, որ 54-ամյա երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր Մադոննայի երաժշտական վերջին շրջագայությունը ամենաաղմկոտն էր նրա կարիերայի ընթացքում:

Դիտվել է 1423 անգամ:
Print Friendly

Leave a Reply