Հարավային Կորեայի ֆաբրիկայում կատարված պայթյունի հետևանքով 3000 մարդ է թունավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2012 16:39

Հարավային Կորեայի Կումի քաղաքի ավելի քան 3 հազար բնակիչ է թունավորվել քիմիկատներով: Նրանք դիմել են բժիշկներին կրծքավանդակի ցավի, սրտխառնուքի, ցանի ու աչքերում ծակծկոցի պատճառով: Մասնագետներն ասում են, որ դա Hube Global գործարանում բռնկված հրդեհի հետևանքով  անջատված թթվային գոլորշիներից է: Անցած ամիս  բռկված հրդեհի հետևանքով վարակվել է 212 հա տեղանք: Շտապ տարհանվել է 2 հազար գյուղացի: Աղետը ավելի քան 16 մլն դոլարի վնաս է պատճառել: Ողբերգության հետևանքների հետևանքների մասին պետք է հաղորդեին այսօր:

Պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին, ինչի հետևանքով մահացել է 4 մարդ,7-ն էլ վիրավորվել են: Իսկ ավելի ուշ, հիվանդանոցում մահացով ևս մեկ մարդ: Ֆաբրիկան, որը գտնվում է Սեուլից 200 կմ հեռավորության վրա, արտադրում է հեռուստացույցների ու այլ սարքավորումների էլեկտրոնային դետալներ: Տեղեկություններ կան, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ խողովակը միացրել են աղաթթվի ցիստեռնին:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply