Ֆիլիպիններում ավարտվել է 32-ամյա քաղաքացիական կռիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2012 16:23

Ֆիլիպինների իշխանությունները խաղաղության դաշինք են կնքել Մորոյի իսլամական ընդդիմադիր ճակատի հետ, որը պաշտպանում էր հարավային կղզիներում բնակվող մահմեդականների շահերը: Այսպիսով, Ֆիլիպիններում ավարտին է մոտենում 32-ամյա քաղաքացիական կռիվը:

Կռվի սկզբից ի վեր հակամարտությունների պատճառով զոհվել է  150 հազար մարդ: Ըստ հաշտեցման պայմանների, Ֆիլիպինների կաթոլիկ հարավում կհայտնվի մահմեդական ինքնավարություն, իսկ հաշտեցման պայմանագրի ստորագրումը նախատեսվում է 4 տարուց:

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply