Պատմական Անիի ավերակները թուրքերի համար դարձել են արոտավայր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 8, 2012 16:27

Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական կրոնամշակութային հուշարձանները շարունակում են անարգվել: Այս անգամ խոսքը հայկական հինավուրց մայրաքաղաք Անիի մասին է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`թուրքական Haberler.com-ը հաղորդում է, որ Անիի ավերակների տարածքն Օջաքլը թուրքական գյուղի համար վերածվել է արոտավայրի:

Մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչությունն այս կապակցությամբ մեկ անգամ չէ, որ դիմել է թուրքական գյուղի բնակիչներին և կոչ է արել պահպանել պատմական արժեքները` հիշեցնելով, որ դրանք միաժամանակ նպաստում են այս տարածքում զբոսաշրջության զարգացմանը և մեծ եկամուտ են բերում:

Միջադեպի հետ կապված Մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության տնօրեն Հաքան Դողանայը նշել է, որ  հարցի առնչությամբ իրենք բազմիցս խոսել են Օջաքլըի բնակիչների հետ: «Այս ավերակներում արգելված է կենդանիների մուտքը: Սակայն շուրջ 78 հեկտարը ներկայիս անվտանգության չորս ծառայողներով պահպանելն անհնար է: Մեր ձեռքում եղած միջոցներով փորձում ենք հնարավորինս արգելել այն, ինչ տեղի է ունենում»,-ասել է Դողանայը:

Միաժամանակ Օջաքլը գյուղի բնակիչները, փորձելով արդարացնել իրենց արաքը, բացատրել են դա իրենց գյուղում այս տարի արոտավայրերում խոտի պակասությամբ, ինչպես նաև Անիի ավերակների մոտ գտնվող Ախուրյան գետով, որտեղ էլ հաճախ իջեցվում են կենդանիները:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply