Սահակաշվիլին արմատական վերափոխման փորձ էր անում, իսկ Սերժ Սարգսյանն ավելի պրագմատիկ է. Ահարոն Ադիբեկյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2012 16:19

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը չի կարծում, թե Հայաստանում կարող է Վրաստանի օրինակը կրկնվել, քանի որ նախագահների կառավարման ձևի ու դիրքորոշման տարբերության խնդիր կա:
«Վրաստանի նախագահ Սահակաշվիլին փոխում էր Վրաստանի սոցիոմշակութային մոդելը, նա արմատական վերափոխման փորձ էր անում, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի պրագմատիկ է. նա ասում է փոխենք դանդաղ, բայց հետևողական: Համեմատել այս երկու դեմքերը և նրանց գործունեությունը, անիմաստ է, նրանք տարբեր բևեռներում են գտնվում. Սահակաշվիլին ավելի ծայրահեղ արմատական բևեռում էգտնվող, իսկ Սերժ Սարգսյանը` կենտրոնում է”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ, “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ սոցիոլոգի` Վրաստանում կա նաև սերունդների հակասություն. “Սահակաշվիլին հույսը դնում էր գալիք սերնդի վրա, ովքեր լավ անգլերեն գիտեին, համակարգչային գիտելիքներ, նրանք լավ տեղեր ունեին կառավարական լծակներում, մինչդեռ ավելի տարեցները, ովքեր դաստիարակվել էին սովետական ռեժիմի ժամանակ` կաշառակեր են, խաբեբա են, քցող են, բյուրոկրատ են, և նրանք, փաստորեն, հայտնվում են խաղից դուրս վիճակում:

Ադիբեկյանի խոսքով, այժմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած “Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին փորձում է այդ երկու սերունդներին մոտեցնել:
“Հայաստանում սերունդների միջև նման հակասություններ չկան, ինչը մեր բացասական կողմերից մեկն է”,- նշեց բանախոսը` ընդգծելով, որ Հայաստանում Վրաստանի սցենար չի սպասվում:
Ադիբեկյանի տրամաբանությամբ Իվանիշվիլին հենց այնպես չի հարստացել. “Նա ո՞նց է միլիադրատեր դարձել, կարող է՞ իր քրտնաջան աշխատանքով: Ուրեմն նա կաշառք է տվել, կաշառք է վերցրել, խաբել է պետությանը”:
Ադիբեկյանը նաև շեշտեց, որ Իվանիշվիլին քաղաքական դեմք չէ, ոչ էլ նրա կուսակցությունն է քաղաքական լուրջ կուսակցություն. նա ընդամենը բիզնեսմեն է, ով իր փողերի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել խորհրդարանական ընտրություններում:

Վահե Մակարյան

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply