Սպասվում է անձրև և ամպրոպ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2012 16:08

Հոկտեմբերի 9-11-ին հանրապետության տարածքում  առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին և 13-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան 4-9 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 3-4, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 9-11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին և 13-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:

 

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply