Հերթական խորհրդակցությունն ԱԻ նախարարությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 8, 2012 16:04

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի, արձագանքման գործողությունների մասին, նշելով, որ շաբաթվա ընթացքում արձագանքել են 194 ահազանգի:

ՍՊԱԾ գործակալության տնօրեն Հ. Պետրոսյանը իր զեկույցում հայտնեց, որ աշխատանքներ են տարվում Գառնիի դիտակայանի համար նոր լազերային դեֆորմոգրաֆ ձեռք բերելու ուղղությամբ: Նախարարը հանձնարարեց որոնումներին զուգահեռ վերանորոգել նաև հին դեֆորմոգրաֆը։

Հ. Պետրոսյանը հայտնեց նաև, որ սեպտեմբերի 30-ին Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում, քանի որ հետցնցումները թույլ էին և արդեն մարում են։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության ղեկավար Լ. Վարդանյանը զեկուցեց ԱՊՀ երկրների հիդրոմետ ծառայությունների ղեկավարների հանդիպման և Հայաստանի առաջարկների մասին: Վարդանյանը նշեց նաև, որ եղանակը առաջիկա շաբաթում հիմնականում կմնա նույնը՝ երեկոյան ամպրոպներով ու կարճատև տեղումներով, հնարավոր է ջերմության նվազում մի քանի աստիճանով:

Վերջերս ԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանը, ՃԿԿ պետ Հ. Խանգելդյանն ու Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոնի տնօրեն Ա. Ներսիսյանն աշխատանքային այցով մեկնել էին ԱՄՆ Կանզաս նահանգ` ծանոթանալու տեղի ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության աշխատանքներին։ Խորհրդակցության ընթացքում նրանք զեկուցեցին իրենց գործուղման մասին` ներկայացնելով Կանզասի ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությունն ու յուրահատկությունները, ինչպես նաև այնտեղ անցկացված ուսումնավարժությունները։

Հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում կնշվի Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային օրը, և այդ կապակցությամբ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանը զեկուցեց ակադեմիայում կազմակերպվող միջոցառման մասին: Այն այս տարի կունենա գենդերային ուղղվածություն` կմասնակցեն միայն աղջիկ ուսանողները, որպեսզի ընդգծվի կանանց դերն ու կարևորությունը աղետների ռիսկի նվազեցման գործում։ ԱՌՆԱՊ տնօրեն Մովսես Պողոսյանը նշեց, որ տեղական ու միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել միջազգային օրը միամսյակի վերածելու ուղղությամբ, որովհետև մեծ է բարի կամքն ու շատ են կազմակերպվող միջոցառումները:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ն. Գրիգորյանը զեկուցեց հոկտեմբերի 1-4-ը Խորվաթիայում տեղի ունեցած՝ Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպական ֆորումի երրորդ հավաքի արդյունքների մասին: 27 եվրոպական երկրների փորձագետներ հավաքվել էին Խորվաթիայում` մասնակցելու 3 օր տևող քննարկումներին` Աղետների ռիսկի նվազեցման աշխարհի առաջին գլոբալ համաձայնագրի` 2005-2015 թթ. Հյոգոյի գործողությունների ծրագրի շրջանակներում, որն ունի «Կառուցելով աղետակայուն պետություններ և համայնքներ» խորագիրը և ավարտվում է 2015 թվականին։

ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանն ու ԱՌՆԱՊ-ի տնօրենը ներկայացրեցին Գերմանիա կատարած իրենց ուղևորությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Մանրամասներն առանձին դրվագներով կներկայացվի հաջորդ խորհրդակցությանը: ԱԻՆ պոլիկլինիկային փոխանցվեց գերմանացի գործընկերների փոքրիկ նվերը։

Նախարար Արմեն Երիցյանը կրկին շեշտեց, որ մեր հանրապետության, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի, բոլոր հրշեջ մասերը պարտադիր կերպով պետք է ապահովված լինեն որակյալ ինտերնետ կապով։

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply