Ադիբեկյանը չի կողմնորոշվում Քոչարյանի հարցում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2012 15:58

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կրկին սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել ժողովրդի շջանում և նախնական կանխատեսումներ արել փետրվարյան նախագահական ընտրություններում հավանական թեկնածուների և նրանց հաղթելու հնարավորության վերաբերյալ: Ըստ այդ կանխատեսումների` առաջին հորիզոնականում կրկին գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, եթե, իհարկե, նա առաջադրվի: Սարգսյանի առաջադրման հավանականությունը սոցիոլոգը ևս մեծ է համարում, քանի որ, ըստ նրա, ժողովուրսդը նրան ցանկանում է կրկին տեսնել նախագահի պաշտոնում:

Ադիբեկյանը նշեց, որ իր հարցումներն արտացոլում են մոտ 60 % ընտրողների կարծիքը:

Հարցման ընթացքում նա նաև ենթադրել է, որ թեկնածուների նախապատվության վրա ըստ երևույթին պետք է ազդեն սոցիալ-քաղաքական իրավիճակը պայմանավորող ՀՀ նախագահի և կառավարության գործունեությանը տրվող հարցվածների գնահատականները: Ըստ այդ գնահատականների` ներկա իրավիճակը Ադիբեկյանը գնահատել է այսպես. “Երկրի իրավիճակը հարցվածների 39%-ը կապում են նախագահի, 47%-ը կառավարական համակարգի հետ, իսկ ընտանիքների իրավիճակը հարցման ենթարկվածների 19%-ը նույնպես կապում է իշխանությունների հետ, իսկ 38%-ը` իրենք իրենց հետ:

“Հակսանալի է, որ ընտանիքի վիճակը բարենպաստ գնահատած 50%-ը պետք է գոհ լինի իշխանությունից, իսկ անբարենպաստ պայմաններում հայտնվածները պետք է մտածեն ավելի “խոստումնալից” թեկնածուի մասին”,-ասաց սոցիոլոգը:

Այս ամենից ելնելով, սակայն, Ադիբեկյանը նշեց, որ կախված հարցման տեսակից, որոշ դեպքերում իշխանական կողմի ու ընդդիմադիր կողմի շանսերը գրեթե հավասար են` 50/50:

Սակայն Ադիբեկյանը չի կողմնորոշվում Ռոբերտ Քոչարյանի հարցում. “Հիմա էստեղ Ռոբերտ Քոչարյանի խնդիրն ա, թե որ դաշտում նրան տեղադրենք: Երևի թե ամենալավը կլինի` մնա կենտրոնում”:

Վահե Մակարյան

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply