Շախմատիստները պայքարը կվերսկսեն Բիլբաոյում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 8, 2012 14:54

Իսպանական Բիլբաո քաղաքում հոկտեմբերի 8-ին կմեկնարկի շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության երկրորդ մրցափուլը: Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Մյուս խաղատախտակների առաջ միմյանց հետ կմրցեն Կառլսեն-Կարուանա, Անանդ – Վալեխո Պոնսի զույգերը: Պարտիաներրը կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 19-ին:

«Մեծ սաղավարտի» խաղարկության առաջին մրցափուլը կայացել էր Բրազիլիայի  Սան Պաուլու քաղաքում: Հոկտեմբերի 3-ին ավարտված 1-ին կեսից հետո,  առաջատարն  իտալացի  Կարուանան է, որն ունի 11 միավոր:  Արոնյանը երկրորդն է`  7 միավոր: Եռյակը եզրափակում է Կառլսենը` 6 միավոր:

Դիտվել է 701 անգամ:
Print Friendly

Leave a Reply