Վարդան Օսկանյանը հրաժարվել է ցուցմունք տալ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 8, 2012 14:27
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ:
Ժամը 12-ի մոտակայքում նա ներկայացել է ԱԱԾ քննչական վարչություն, որտեղ քննիչը նրան մեղադրանք է առաջադրել ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի նույնքան գումարի եկամուտներն օրինականացնելու համար`ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչն առաջարկել է Վ. Օսկանյանին որպես մեղադրյալ ցուցմունքներ տալ: Սակայն Վ. Օսկանյանը հրաժարվել է:






Facebook
Tweet This
Email This Post
