ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոսն իր հավատարմագրման նամակը հանձնեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 8, 2012 14:19

 Հոկտեմբերի 4-ին, Բաթումում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր հավատարմագրման նամակը հանձնեց Աջարիայի ինքնավար Հանրապետության վարչապետ Լևան Վարշոլոմիձեին:

 Հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Գլխավոր հյուպատոսության և տեղական իշխանությունների միջև փոխգործակցության, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներին առնչվող նախագծերի կենսագործման, Բաթում և Վանաձոր, ինչպես նաև Ալավերդի ու Քոբուլեթ քույր քաղաքների միջև տնտեսական և այլ կապերի զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ:

ՀՀ գլխավոր հյուպատոսը Աջարիայի բազմամյա ղեկավարին  ջերմ երախտագիտություն հայտնեց ՀՀ գլխավոր  հյուպատոսության հետ նրա արդյունավետ համագործակցության, ինչպես նաև տարաբնույթ հարցերում ցուցաբերած աջակցության կապակցությամբ:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply