Հենրիխ Մխիթարյանը կրկին գոլի հեղինակ է դարձել

ՍՊՈՐՏ | | October 8, 2012 13:11

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում կրկին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Նրա թիմը` Դոնեցկի  «Շախտյորը», հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ Խարկովի «Մետալիստի» նկատմամբ:

Մխիթարյանը  25-րդ րոպեին,  միայնակ հայտնվելով մրցակցի դարպասապահի դիմաց, դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Իսկ նրա թիմակից Իլսինյոն 42-րդ րոպեին աչքի ընկավ և կրկնապատկեց այն:

«Շախտյորը»  11-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 33 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:  9 միավոր պակաս ունեն  Կիևի «Դինամոյին» և Դնեպրոպետրովսկի «Դնեպրը»:

Մխիթարյանը մրցակիցների դարպասը 14 գնդակ է խփել և առաջնության լավագույն ռմբարկուն է:

 

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply