Ավելի լավ է մնայինք Սիրիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 8, 2012 9:40
Սիրիացի փախստականները, որոնք տեղակայված են Լիբանանի Բեքա հովտի Արսալ թաղամասում, փորձում են գոյատևել ծանր պայմաններում: Փախստականներից մեկը «Anadolu» գործակալության թղթակցին պատմել է, որ Սիրիայում 11 սենյականոց տուն է ունեցել, իսկ այստեղ մեկ վրանը երկու ընտանիքի միջև են բաժանում: «Եթե սահմանին անվտանգ լիներ, ես առանց մտածելու տուն`Հոմս կվերադառնայի: Ավելի լավ է ռմբակոծության տակ ապրել, քան այստեղ ճամբարում»,-ասել է նա`միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով Թուրքիայի վարչապետ Էրդողանին սիրիացի փախստականներին ցուցաբերած օգնության համար:
Թղթակցի հետ զրույցում շատ փախստականներ ափսոսանք են հայտնել իրենց երկրը լքելու համար և ասել են, որ նախընտրում են մեռնել հայրենիքում, քան ապրել ճամբարում: Սիրիացի երեխաները, որոնք ժամանակի մեծ մասը անցկացնում են սարերում, սպասում են, որ մյուս ճամբարների նման, հումանիտար օգնության կազմակերպությունները իրենց ևս կօգնեն ուսման հարցում:
Միջազգային կազմակերպությունները ճամբարում բետոնե, մետաղյա տանիքով տնակներ շինարարություն են սկսել, քանի որ մի քանի օր առաջ փախստականների վրանները տուժել են անձրևից:
Շրջանի ղեկավար Ալի Հաջիրին տեղեկացրել է, որ Արսալում տեղակայված է սիրիական 1530 ընտանիք: Նա նշել է, որ Լիբանանաի կառավարությունը չի օգնում փախստականներին: «Մենք փորձում ենք հոգալ փախստականների կարիքները`հենվելով միջազգային բարեգործական կազմակերպությունների օգնության վրա»,-ասել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
