Թուրքիայում արկեր, ոչ թե ծաղիկներ են ընկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2012 9:37

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը ելույթ է ունեցել տեղական հեռուստաալիքներից մեկում`մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցած վերջին դեպքերը: Թուրքական խորհրդարանում վարչապետ Էրդողանի` կառավարությանը անդրսահմանային ռազմական գործողությունների իրականացման մանդատի երկարաձգման մասին հայտարարության կապակցությամբ Բոզդաղը հայտարարել է, որ դրա նպատակը Սիրիային զգուշացնելն է: Փոխվարչապետի խոսքերով`եթե Սիրիան ամեն ինչ ճիշտ հասկանա, կառավարությունը իր այդ կարողությունը չի օգտագործի:

Բոզդաղը նշել է, որ հակառակ դեպքում Սիրիան համապատասխան պատասխան կստանա: Փոխվարչապետը ասել է նաև, որ Թուրքիայում արկեր են ընկել, ոչ թե ծաղիկներ:

«Թուրքիան հարձակմանը արձագանքել է ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ուրիշ երկիր, որի քաղաքացիները զոհվել են երկրի ներսում մեկ այլ պետության մեղքով»,-Բոզդաղի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply