Բարզանի. 15 հազար սիրիացի քրդերի զինվորական ուսուցում է տրվում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 8, 2012 9:35
Թուրքական «Radikal»–ը հրապարակել է ֆրանսիական «L’Essentiel» ամսագրին Հյուսիսային Իրաքում տարածաշրջանային ղեկավարության նախագահ Մեսհուտ Բարզանիի հարցազրույցը, որում նա նշել է սիրիացի քրդերին զինվորական ուսուցում տալու և Սիրիայի հյուսիսում ևս Իրաքի նման մի շրջան ստեղծելու անհրաժեշտության մասին:
Քուրդ առաջնորդ Բարզանին, ասել է, որ նրանք երբեք չեն ցանկացել Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնել, սակայն անցյալում ցանկացել են նրանց վախեցնել: Բարզանին հիշեցրել է վարչապես Էրդողանի խոսքերը Դիարբեքիր կատարած այցի ժամանակ, երբ նա նշել է, որ ցանկանում են քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծել:
«Թուրքիայի վարած քաղաքականությունը կարող է կարևոր դեր խաղալ, որպեսզի քրդերին իրավունքներ տրվեն: Մենք դեմ ենք զինված ճանապարհով հարցի լուծմանը, բախմանը, արյունահեղությանը: Մեր օրերում հարցի լուծման համար ուժի կիրառման կաևիք չկա: Թուրքիայում ևս քուրդ քաղաքական առաջնորդները լուծման խաղաղ ճանապարհի կողմնակիցն են: Մենք էլ միշտ պատրաստ ենք անելու այն, ինչ մեզնից հասնում է»:
Բարզանին նաև նշել է, որ Սիրիայից մոտ 15 հազար փախստականներ են Իրաք եկել, որոնք հիմնականում տղամարդիկ են: Նա պատմել է, որ այդ տղաներն զինվորական պատրաստության դասեր են տրվում, որպեսզի նրանք կարողանան ուժեղ գտնվել իրենց բնակավայրերում տիրող քաոսի առաջ:






Facebook
Tweet This
Email This Post
