Հույների գրավոր գանձարանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 8, 2012 9:31
Ստամբուլի Հեյբելի կղզում գտնվող հունական հոգևոր դպրոցի գրադարանում 80 հազարից ավելի ստեղծագործություններ կան, որոնց թվում աշխարհի ամենահին տպագիր գրքերից մի քանիսը: Գրադարանում, որտեղ գրեթե բոլոր լեզուներով գրքեր կան, Սալոնիկից եկած կամավորների կողմից տեսակավորման, դասակարգման աշխատանքներ են տարվում:
Հունական պատրիարքության Բուրսայի արքեպիսկոպոս Էլպիդոֆորոս Լամբրինադիսը, խոսելով գրադարանի կարևորության մասին, ասել է. «Այս հարստությունը, այս գանձը, այս մշակույթը ոչ միայն մեզ, այլ Թուրքիային է պատկանում, Թուրքիայի հարստությունն է, մեր հայրենիքի հարստությունը»,-գրում է «Anadolu» գործակալությունը






Facebook
Tweet This
Email This Post
