Բրիտանացի գիտնականներն ապշել են իրենց իսկ ստեղծած ապագայի մարդու մոդելից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2012 9:21

Բրիտանացի գիտնականները ԶԼՄ-ներին են ներկայացրել շարունակական էվոլյուցիայի արդյունքում  նոր մարդու կերպարանքը` հազար տարի անց: Այն զգալիորեն տարբերվում է մարդու սովորական արտաքինից ու կառուցվել է անատոմ-փորձագետների կանխատեսումների հիման վրա:

Մարդու դիմագծերն ու մարմնաչափերը  խիստ տարբեր են.փոքրացել է ուղեղը, բերանը, նվազել ատամների քանակը, էականորեն երկարել են ձեռքերն ու մատները:  Մարդկանց միջին հասակը 1,83-2,13 սմ է: Հասակի բարձրացման միտումը պայմանավորված  կլինի “սննդի ու բժշկության հետևողական” բարելավմամբ:

«Այսօր արդեն միջինամերիկացու բոյը 2,54 սմ-ով ավելի է, քան 60-ականներին»,-ասում է բրիտանացի ոսկրաբան Հարրի Թրեյերը:

Մարդու աղիքների երկարությունն ավելի կարճ կլինի, որպեսզի ավելի քիչ ճարպ  ու շաքար ներծծվի: Դա  քաշ կուտակելու դեմ բնական պաշտպանական ձև կդառնա, հավատացնում է լոնդոնցի ատամնաբույժ Սթեմմերը: Նրա կարծիքով, կնվազեն նաև ատամների քանակը.փափուկ սնունդը շատ ծամելու կարիք չունի: Կարծիք կա, որ  արական բեղմնավորության նվազման հետ մարդկության ուժեղ կեսի սեռական գեղձերը կկրճատվեն: Այս կամ այն իրին հասնելը կհեշտանա` երկար ձեռքերի ու մատների շնորհիվ:  Բերանը կփոքրանա ու  հիմնականում հաղորդակցությունը կկատարվի աչքերի շարժման ու արտահայտության միջոցով:  Միևնույն ժամանակ կնվազեն նաև մարդու ուղեղի չափսերը, քանի որ ապագայում աշխատանքի հիմնական մասը կհիշեն ու կկատարեն համակարգիչները:

“Գիտական ֆանտաստիկան ապագայի մարդուն ներկայացնում է մեծ գլխով, սակայն պարտադիր չէ, որ մեծ ուղեղն ավելի լավ լինի”,-ասում է Բնագիտության լոնդոնյան թանգարանից Էրիս Սթինգերը:

Դիտվել է 1339 անգամ:
Print Friendly

Leave a Reply