Պատմության այս օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2012 8:47

106 տարի առաջ Լև Տոլստոյը հրաժարվեց նոբելյան մրցանակից:

Տեղեկանալով, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան  1906-ի հոկտեմբերի 8-ին կայանալիք գրականության գծով Նոբելյան մրցանակի համար իր թեկնածությունն է առաջադրել,  Լև Տոլստոյը նամակ է գրում ֆին գրող ու թարգմանիչ Արվիդ Յարնեֆելտին, որում նա իր ծանոթին խնդրում է գործընկերների միջոցով “այնպես անել, որ նրան մրցանակի չարժանացնեն”, որովհետև, “եթե դա կատարվի, ապա  շատ տհաճ կլինի դրանից հրաժարվելը”:

Յարնեֆելտը կատարում է նրա խնդրանքը, իսկ մրցանակը ստանում է իտալացի Ջազուե Կարդուչնի, որի անունն այսօր քչերը գիտեն: Իսկ Տոլստոյը գոհ էր նման լուծումից.”Ես չէի կարող դրամը օգտագործել ինչպես հարկն է,քանի որ փողը, իմ համոզմամբ,  միայն չարիք կարող է բերել”:

Այսօրվա տեսանկյունից դա կատարյալ տարօրինակ որոշում էր.”Փողը չարիք է”: Սակայն այդ գումարով կարելի էր բարեգործություններ կատարել, ի վերջո, կարելի էր այդ գումարը բաժանել չքավորներին:

Սակայն, հանճարի տրամաբանությունն այլ էր, գուցե դա էլ հանճարեղության դրսևորում էր:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply