Երեկ Վրաստանում վախճանվել է մոլորակի ամենատարեց բնակչուհին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2012 6:50

Նա 133 տարեկան էր: Անտիսա Խվիչավան, որն  իր աչքերով է տեսել հեղափոխությունը, երկու աշխարհամարտերը, ԽՍՀՄ-ի տապալումը, մահացավ Վրաստանում, իր 132-ամյակից 3 ամիս անց:

Նա Գինեսի ռեկորդների գրքի վկայական  ուներ, որը հաստատում էր, որ նա մոլորակի ամենատարեց բնակիչն էր: Նրա ծննդյան օրը պաշտոնապես գրանցված էր 1880 թվի հուլիսի 8-ը:

“Վրաստանում երկարակյացները շատ են, սակայն Անտիսա տատը  առանձնահատուկ էր. նա մինչև վերջին օրն էլ պայծառ միտք ուներ ու հրաշալի հիշողություն: Նա Իոսիֆ Ստալինից ընդամենը մի քանի ամիս էր փոքր: Նա ողջ կյանքում գյուղատնտեսությունում է աշխատել, թոշակի է անցել 85 տարեկանում: Առաջադեմ էր, նույնիսկ մահից  առաջ ծոռներին խնդրել է իրեն համակարգչով աշխատել  սովորեցնել”,-պատմել են գյուղապետարանում:

Անտիսան պատմության մեջ է մտել նաև որպես ամենատարեց ծննդկան: Առաջին ամուսնությունից  ծնված 2 երեխաները մահացել են պատերազմի ժամանակ` սովից: Եվս մեկ երեխա լույս աշխարհ բերել վճռել է 60 տարեկանում: Հիմա աշխարհի ամենատարեց բնակչուհու որդին 73 տարեկան է: Տատիկը  10 թոռ ուներ,12 ծոռ ու 6 թոռան թոռ:

Տատիկի նոր անձնագրից բացի, պահպանվել են նաև հին անձնագիրն ու ծննդյան վկայականը, որը վկայում է, որ իրոք նա ծնվել է Ալեքսանդր  II-ի ժամանակներում:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply