12-ամյա աղջկա IQ-ն ավելի բարձր է, քան Էյնշտեյնինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հոկտեմբերի 8, 2012 5:40

Լիվերպուլցի Օլիվիա Մենինգի ինտելեկտուալության գործակիցը 2 միավորով ավելի է, քան Էնշտեյնինն ու Հոքինգինը:
12-ամյա Օլիվիան ոչ միայն ամենախելացի երեխան է համարվում, այլև աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկը, որոնց թիվն, ի դեպ, կազմում է ողջ մոլորակի բնակչության ընդամենը 1%-ը:
Երեխայի մտավոր զարգացման գործակիցը կազմում է 162 միավոր, դա 100 միավորով ավելին է, քան միջին ցուցանիշը: Աղջիկն առաջ է անցել նաև այնպիսի ականավոր դեմքերից, ինչպիսիք են Սթիվեն Հոքինգն ու Էնշտեյնը, որոնց IQ-ն գնահատվում է 160 միավոր:
Իր ապշեցուցիչ արդյունքների շնորհիվ, աղջիկն արդեն հրավիրվել է անդամակցելու Mensa ընկերությանը ( ոչ առևտրային ակզմակերպություն է, որը միավորում է IQ գերազանց հանձնած մարդկանց): Այս հնագույն ու խոշոր կազմակերպությանն անդամագրվելու միակ պայմանն ինտելեկտի բարձր մակարդակն է:
Ինքը` աղջիկը, հանգիստ է ընդունում պատանի հանճար կոչումը: “Mensa հրավերքից առանձնապես իմ կյանքում ոչինչ չի փոխվել, միայն ավելի շատ են ճանաչում ու ավելի շատացել են տնայիններն իրենց փոխարեն կատարելու խնդրանքները”,-ասում է երեխան:
Mensa –ն փոքրիկ հանճարի առջև կայացման լայն հնարավորություններ է բացում ու իր անդամներին իրավական աջակցություն է ցուցաբերում ողջ աշխարհում:

Դիտվել է 1243 անգամ:

Leave a Reply