Վենեսուելայում նախագահական ընտրությունները կայացան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հոկտեմբերի 8, 2012 5:13

Վենեսուելայում նախագահական ընտրությունները կայացան առանց դեպքերի` ընտրողների բարձր ակտիվության ներքո:

Ինչպես նշել է Ազգային ընտրական խորհրդի նախագահ Տիբիսայ Լուսենը, քվեարկությունն անց է կացվել “հանգիստ և ուրախ”:

Հաղթողի անունը հայտնի կդառնա մի քանի ժամից: Քվերակությանը մասնակցելու համար գրանցվել է գրեթե 19 մլն վենեսուելացի, որոնց անվտանգությունն ապահովել են 139 հազար զինծառայողներ:

Դիտվել է 1379 անգամ:

Leave a Reply