Տանտերերը հաղթեցին նվազագույն առավելությամբ
Օրվա լուր | ankakh | October 7, 2012 19:15
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի վերջին երկու խաղերում էլ գրանցվեց միևնույն` 1:0 հաշիվը: Տանտերերն ուժեղ էին: «Միկան» հաղթեց «Ուլիսին», «Արարատը»`«Իմպուլսին»:
«Միկան» վաստակած 55 միավորով գլխավորոմ է մրցաշարային աղյուսակը: 52 միավոր ունի Գյումրիի «Շիրակը», սակայն այն մեկ հանդիպում պակաս` 24 խաղ է անցկացրել: «Իմպուլսը» 38 միավորով եզրափակում է առաջատար եռյակը:
«Արարատը» 17 միավոր ունի և հավասարվել է նախավերջին տեղում գտնվող «Բանանցին», որը 24 խաղ է անցկացրել:
Տեխնիկական արդյունքներ
«Միկա» – «Ուլիս»՝ 1:0
Ալեքս դա Սիլվա, 20
«Արարատ» – «Իմպուլս»՝ 1:0
Դավիթ Գրիգորյան, 5






Facebook
Tweet This
Email This Post
