Սիրիական գրոհայիններին ավիացիան ոչնչացնում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2012 17:26

Սիրիական բանակի և գրոհայինների առճակատումը շարունակվում է, որոշ շրջաններում  միջամտում է  ավիացիան: Կիրակի կառավարական զորքերը արգելեցին ծայրահականների հարձակումները Լիբանանից :  Ռազմական գործողությունների արդյունքում  վերացվեցին մի քանի ահաբեկիչներ, կենդանի մնացածները փախել են: Զինվորականները նաև վերականգնել   են  վերահսկողությունը  Ջուսիա-Հոմս   միջազգային   մայրուղու վրա և  Էլ-Կուսեյրում  նեղել ընդդիմադիր  “Սիրիական  ազատ բանակի”   անդամներին, որը 30 կմ  հեռու է Հոլմսից:

Այնուամենայնիվ Բաշար Ասադի հակառակորդները հայտարարել են, որ ոչնչացրել են կառավարական կործանիչներին և գերի վերցրել   երկրի նախագահի եղբորը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալների համաձայն Դամասկոսի մատույցներում ավիացիան ռմբակոծում է   նահանջող գրոհայիններին: Դաժան ընդհարումներ են  տեղի  ունենում Դումա-Նաշիբիա մայրուղու շրջակայքում և Հալեպում: Որի հետևանքով   Սիրիայի տնտեսական մայրաքաղաքում   ութ  ընդդիմադիր է սպանվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply