Նախագահը մասնակցել է Էջմիածնի 2697-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2012 14:57

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ: Էջմիածին քաղաքում Հանրապետության ղեկավարը մասնակցել է քաղաքի տոնի՝ 2697-ամյակի շրջանակներում հրավիրված «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողովի և տնօրենների խորհրդի նիստի բացմանը:

Միջոցառումից հետո Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Արցախի հերոսամարտի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում զոհվածներին հիշատակին:

Նախագահը Էջմիածնում նույն օրը ներկա է գտնվել նաև Մ. Եկմալյանի անվան վերանորոգված թիվ 1 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Դիտվել է 1432 անգամ:
Print Friendly

Leave a Reply