Հանրային խորհուրդը լայն քննարկում կանցկացնի հեռուստաեթերի հարցի վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 7, 2012 12:47
Վաղը` հոկտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում /հասցեն` Աբովյան 2/ տեղի կունենա հանրային լայն քննարկում հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման հարցի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են ՀԽ մամուլի ծառայությունից, քննարկմանը մասնակցելու են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ, ՀՀ Նախագահին այս հարցի վերաբերյալ նամակով դիմած մտավորականներ, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության, ՀՌԱՀ-ի, հեռուստաընկերությունների, ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի, Ստեղծագործական միությունների, Հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
