Ահմեդ Դավութօղլու. Ով, որ հարձակվի, կլռեցնենք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2012 9:47

Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն «TRT1»-ին տված հարցազրույցում անդրադարձել է օրակարգին առնչվող հարցերին:
Դավութօղլուն Աքչաքալեում տեղի ունեցածի կապակցությամբ հարցերին պատասխանել է, որ այդ դեպքից հետո իրենց ձեռնարկած քայլերի պատճառը հենց դեպքը չի եղել:
«Այսուհետ եթե ինչ-որ տեղից Թուրքիայի վրա մի հարձակում լինի, լռեցնելու ենք: Եթե Բաշար Ասադը իրեն պաշտպանելու համար միջազգային փորձ կատարեր և փաստաբաններ վարձեր, ապա այդ մակարդակով կլիներ: Ամեն դեպքում Թուրքիան գիտի, թե որտեղից է ընկել այդ արկը, ում կողմից է արձակվել և ինչ տեսակի է: 122 միլիմետրանոց արկը արձակվել է D30 տիպի հրանոթից: Հասցեն հայտնի է: Այդ հրանոթը միայն և միայն սիրիական բանակի գույքացուցակում կա»,-Դավութօղլուի խոսքերն է վկայակոչում թուրքական «Hürriyet»-ը:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply