Բարակ և Միշել Օբաման ռեստորանում նշել են իրենց “հախճապակյա հարսանիքը”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2012 9:16

Բարակ և Միշել Օբամա նախագահական զույգը հոկտեմբերի  6 -ին նշել են իրենց ամուսնության  20-ամյակը: Երեկոյան նրանք ընթրել են Վաշինգտոնի հյուսիս արևմտյան մասում գտնվող Ջորջթաունի “Բուրբոն սթեյք” ռեստորանում:

Ներկայիս նախագահը և առաջին տիկինը ամուսնացել են 1992թ. հոկտեմբերի 3-ին, իսկ իրենց “հախճապակյա հարսանիքը” նրանք պետք է նշեին չորեքշաբթի: Սակայն ընտանեկան տոնին խանգարեց նախագահական մրցավազքը:  Դենևրի համալսարանում (Կոլորադո նահանգ) տեղի ունեցավ ԱՄՆ  նախագահական թեկնածուների առաջին  բանավեճը: Ներկայիս պետության ղեկավարը փաստորեն իր սիրո խոստովանության օրը սկսեց նախագահական բանավեճը:
” 20 տարի առաջ այս օրը ես ամուսնացա իմ ամբողջ կյանքի սիրո և իմլավագույն ընկերոջ հետ: Շնորհավոր մեր տարեդարձը Միշել”,- գրել է Բարակ Օբաման իր  Twitter-ում:

“Շնորհավոր  20-ամյակը, Բարակ: Շնորհակալ եմ քեզնից, որ դու հոյակապ  ամուսին ես, ընկեր և հայր ամեն օր: Ես քեզ սիրում եմ”,- Twitter -ում պատասխանել է Միշելը:

Բարակն ու Միշելը երկու աղջիկ ունեն:  Մալիա-Էնը  ծնվել է 1998թ.հուլիսի 4 -ին, իսկ երկրորդը Նատաշան, որին տանը Սաշա են կանչում, ծնվել է   2001թ.  հունիսի  10-ին:    2012 թ. օգոստոսին Չիկագոյում, ամուսնական զույգի հայրենի քաղաքում, հուշարձան դրվեց այնտեղ, որտեղ   Բարակն ու Միշելը առաջին անգամ համբուրվել էին:

Դիտվել է 1687 անգամ:
Print Friendly

Leave a Reply