Հայաստանի արտգործնախարարն ընդունեց սփյուռքահայ լրագրողներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 7, 2012 8:59

         Հոկտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Հայաստանում ընթացող լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին մասնակցող սփյուռքահայ լրագրողներին:

         Սփյուտքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայությամբ շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ սփյուռքահայ լրատվամիջոցները մեծ դեր են խաղում Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաեւ արտերկրում հայապահպանության գործում:

Պատասխանելով լրագրողների հարցերին` արտգործնախարարը մանրամասն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացը, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, Եվրոպական ընտանիքին մերձեցման քաղաքականությունը, արաբական, ասիական, լատինամերիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը, միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ՀՀ դերակատարությունը տարբեր միջազգային կառույցներում:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply