Ազգային ժողովում հյուրընկալվեցին սփյուռքահայ լրագրողները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 6, 2012 21:05

Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները: Խորհրդարանի նիստերի դահլիճում հյուրերը հանդիպում ունեցան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովի հետ:
Ողջունելով սփյուռքահայ լրագրողների այցը խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածաքն ու օրենսդիր մարմնի գործունեության ուղղությունները: Նա մեծապես կարեւորեց լրագրողների համահայկական համաժողովի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս գտնել հայկական տեղեկատվական դաշտի համագործակցության հնարավորություններն ու եղանակները: ԱԺ փոխնախագահն ընդգծեց այն նշանակալի դերակատարությունը, որ ունեն Սփյուռքի լրատվամիջոցներն ազգային ոգու, լեզվի ու մշակույթի պահպանման, համահայկական խնդիրները նաեւ միջազգային հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելու հարցում:
ԱԺ փոխնախագահը պատասխանեց սփյուռքահայ լրագրողների հարցերին:
Հյուրերը շրջեցին ԱԺ սրահներում, ծանոթացան խորհրդարանական առօրյային:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply