Սահակաշվիլիի խորհրդավոր այցը Ստամբուլ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2010 20:37

Այսօր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անակնկալ այցելել է Թուրքիա: Նա  ժամանել է Ստանբուլ ժամը 12:05-ին մասնավոր ինքնաթիռով, հաղորդում է Dogan գործակալությունը:

Աթաթուրք օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի գլխավոր հյուպատոսը:

Սահակաշվիլիի այցը գաղտնի էր. հյուպատոսարանն այդ մասին տեղեկատվություն չի տարածել, բայց հյուպատոսարանի աշխատակիցներն ասել են, որ Վրաստանի նախագահը Թուրքիայում հանդիպել է մի քանի գործարարների հետ:

Միխայիլ Սահակաշվիլին վերադարձել է Վրաստան ժամը 16:30-ին:

Դիտվել է 2005 անգամ:
Print Friendly

Leave a Reply