Եթե հյուրանոց են ուզում կառուցեն, թող գնան համապատասխան տեղերում կառուցեն. Մկրտիչ Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2012 22:35

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վերապահումով է մոտենում ԱԳՆ-ին շենքի` հյուրանոցի վերածելու գործարքին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը`Մինասյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այդ շենքը նպատակահարմար է հյուրանոցի վերածվելու համար և համապատասխանում է հյուրանոցային շենքին համապատասխան ստանդարտներին, ինչպես օրինակ, հարևանությամբ գտնվողԱրմենիա-Մարիոթ հյուրանոցն է, Մինասյանն ասաց. “Եթե շենքը ի սկզբանե նախատեսված է հյուրանոցի համար, ապա այնդտեղ խնդիր չկա: Արմենիա-Մարիոթի շենքը հենց սկզբից որպես հյուրանոց է կառուցվել”,-ասաց Ճարտարապետների միության նախագահը` շեշտելով, որ ԱԳՆ-ի շենքը ի սկզբանե նախատեսված է եղել որպես վարչական շենք:

“Այդ շենքը երկար ժամանակ եղել է վարչական շենք` դեռ Խորհրդային Միության տարիներից: Իսկ հիմա այդ շենքն ուզւոմ են դարձնել հյուրանոց: Իհարկե, չեմ կարող ասել, թե անհնար է, հնարավոր է դարձնել այն հյուրանոց, բայց էդ բոլորը պետք է քանդվի”,- նկատեց Մինասյանը` ասելով, որ հյուրանոցներ կառուցելու համար կան համապատասխան տեղեր. “Եթե հյուրանոց են ուզում սարքեն, թող գնան հյուրանոցների համա նախատեսված համապատասխան տեղերում կառուցեն”:

Իսկ թե որոնք են այդ համապատասխան տեղերը, Ճարտարապետների իության նախագահը դժվարացավ պատասխանել` նշելով, որ քարտեզով կան նշված նման վայրեր: Նա միայն նշեց, որ պարտադիր չէ, որ հյուրանոցները անպայման քաղաքի կենտրոնում լինեն:

Իսկ այն հարցին, թե արժե, արդյոք, մայրաքաղաքի կենտրոնը ծանրաբեռնել նմանատիպ հյուրանոցներով, այն էլ իրար կողք կողքի հենց Հրապարակում, Մ. Մինասյանն ասաց, որ եթե կա անհրաժեշտթյուն, որ քաղաքն ունենա բարձրակարգ հյուրանոցներ, ուրեմն թող ունենա, սակայն ճիշտ չէ մի շենքը փոխարինել մյուսով:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply