Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 6, 2012 19:58

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի 8-ից մեկնարկող 2014-ի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը:

Հոկտեմբերի 8-ից, ժամը 18:00-ից Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները և ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանգրվանեն ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որին կարող են ներկա լինել միայն Հայաստան-Իտալիա հանդիպումը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողները: Մարզումից հետո, ժամը 20:30-ից-21:00-ն լրագրողներին հնարավորություն կտրվի զրուցել ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Հոկտեմբերի 9-11-ը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի «փակ» մարզումներ:

Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 21:00-ին «Հրազդան» մարզադաշտում:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply