Եվ կին է, եվ տղամարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2012 15:33

 Ֆորում նորաձևության շաբաթի շրջանակներում Մարմարա ֆորումի պոդյում դուրս եկած անդրոգեն թոփ մոդել Անդրեյ Պեժիչը նորաձևության աշխարհի վերջին տարիների ամենաշատ հետաքրքրություն առաջացնող անունն է: Հիմնականում Ժան Պոլ Գոտիեի ցուցադրությունների ժամանակ պոդյումով քայլող Պեժիչը իր առաջին քայլերից ի վեր կին թոփ մոդելների մղձավանջն է դարձել:

Ինչևէ, 21 տարեկան մանեկենը, տղամարդ լինելով հանդերձ, այնքան գեղեցիկ և գրավիչ է, որ «For Man» ամսագրի կողմից ճանաչվել է «ամենասեքսուալ կինը»: Անդրեյ Պեժիչը մինչև 7 տարեկանը մեծացել է Բոսնիայում փախստաանների ճամբարներում, պատերազմից (խոսքը ՆԱՏՕ-ի կոնֆլիկտի մասին է) փախչելու համար Ավստրալիա է գաղթել և այնտեղ իր համար ուղի է բացել դեպի նորաձևության աշխարհ: Նա թուրքական «Radikal»-ի լրագրողին պատմել է իր կյանքի մասին:

«Ես չեմ կարող ասել, որ այս պահին օրակարգում գտնվող անսեռության շարժման հիմնադիրն եմ, սակայն կարծում եմ, որ այս հոսանքի կարևոր մասն եմ կազմում: Կարող եմ ասել, որ այդ շարժման առաջամարտիկներից եմ և նմանատիպ շատ մոդելների համար այսպիսով ճանապարհ եմ բացել»,-նշել է Պեժիչը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք կին մոդելները իրեն վատ են վերաբերվում, Անդրեյ Պեժիչը այսպես է պատասխանել. «Ո՜չ, այս պահին այդպիսի բան չկա, շատ կին մոդել ընկերներ ունեմ, սակայն կարիերայիս առաջին տարիներին իրավիճակն այլ էր: Փախստական էի, լեզվին չէի տիրապետում և դա խնդիրներ էր առաջացնում: Ես համարում եմ, որ պատկանում եմ կանանց մոդելային աշխարհին, սակայն ոմանք կարծում են, որ դա անարդար է, և ես մյուսների աշխատանքն եմ գողանում: Տղամարդ մոդելների հետ ավելի մոտ ընկերություն եմ անում, քանի որ նրանք իմ կանացի լինելու պատճառով ինձ որպես մրցակից չեն ընդունում:»

Հարցազրույցներից մեկում Պեժիչը հայտարարել էր, որ եթե «Victoria’s Secret»ի պոդյում դուրս գա, միգուցե և սեռը փոխի: Այս կապակցությամբ լրագրողի հիշեցմանը թոփ մեդելը ասել է. «Միայն դրա համար չեմ անելու, սակայն դա էլ գործի մրցանակներից մեկը կլինի: Քանի որ կյանքս երկու սեռի միջև եմ ապրում, ինչը հեշտ չէ»:

 

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply