Լիբանանում արգելել են «Fetih 1453» ֆիլմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2012 15:22

Հայտնի է դարձել, որ Լիբանանում արգելվել է թուրքական «Fetih 1453» («Նվաճում1453») ֆիլմի ցուցադրությունը, որի դեմ բողոքել են Լիբանանի ուղղափառ հույները`պատճառաբանելով, որ ֆիլմը վիրավորում է ընդհանուր առմամբ քրիստոնեությանը և մասնավորապես հունական քաղաքակրթությանը:

«Արևելք» կուսակցության հիմնադիր կոմիտեի նախագահ Ռոդրիկ Հուրինը ֆիլմի չցուցադրման մասին սպառնալի հայտարարությունից հետո, ֆիլմը Լիբանան բերած «EMPİRE» ընկերության տնօրենը «Anadolu» գործակալության թղթակցին հետևյալ պարզաբանումն է արել. «Լիբանանում քրիստոնյա խմբերի կողմից քննադատության արժանանալու պատճառով ֆիլմը չենք ցուցադրելու: Մտածեցի արքեպիսկոպոսի հոտ հեռախոսային զրույց ունենալ, որպեսզի միգուցե համաձայնության կարողանանք գալ, սակայն հետո հրաժարվեցի այդ մտքից»:

Հիշեցնենք, որ «Fetih 1453» ֆիլմը, որն այս տարի նկարահանվել է Թուրքիայում, պատմում է օսմանյան սուլթան Մեհմեդ Նվաճողի կողմից 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավման մասին:

 

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply