Բրիտանուհու փորում մոռացված վիրաբուժական ասեղը հղիության ժամանակ դուրս է եկել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 6, 2012 14:16
Հղի բրիտանուհին փորում ասեղ է հայտնաբերել, որը նրա որովայն էր ընկել մի քանի տարի առաջ կատարված վիրաբուժական միջամտության ժամանակ:
Քելլի Դոնիգանը թեթև ծակոց է զգացել փորի ձախ մասում` հղիության ժամկետի կեսում: Կինը դրա մասին պատմել է իրեն բուժող բժշկին, սակայն վերջինս հանգստացրել է կնոջը` խորհուրդ տալով նման ծակծկոցներին ուշադրություն չդարձնել: Սակայն, երբ հղիությունն արդեն յոթերորդ ամիսն էր թևակոխել, բրիտանուհին զարմանքով հայտնաբերեց փորից դուրս ցցված վիրասեղ: Կինն իսկույն վերհիշեց, որ 2009-ին վիրահատությամբ հեռացրել էին բորբոքված կույրաղիքը ու հենց այդ ժամանակ էր, որ ասեղն ընկել էր որովայնի խոռոչ:

Հղի կինը կրկին դիմեց բժշկին, սակայն վերջինս ասել էր, որ ասեղն անհնար է հեռացնել. հղիության պատճառով հակացուցված են ոչ միայն վիրահատությունները, այլև տենտգեն հետազոտությունները, որոնք հնարավորություն կտային որոշելու ասեղի չափսերն ու տեղակայությունը:
Հետազոտության ժամանակ պարզվեց, որ, բարեբախտաբար ասեղը պտղին չի վնասել, սակայն վիրահատություն կարելի է կատարել միայն ծննդաբերությունից հետո:






Facebook
Tweet This
Email This Post
