Գառան մորթով գիշատիչ. Թուրքիան Հայաստանին մեղադրում է տարածարջանում իրավիճակի ապակայունացման մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2012 14:56

Անկարան, հավատարիմ մնալով «փոքր եղբոր խնամակալի» իր քաղաքականությանը, հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի «Ստեփանակերտ» օդանավակայանի շահագործման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, Անկարան խստորեն քննադատում է օդանավակայանի բացման փաստը եւ կարծում է, որ այդ քայլը սադրիչ է, քանի որ այն «կվնասի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Այդ պատճառով Թուրքիան  «խստորեն դատապարտում է Հայաստանի ապօրինի գործողությունները եւ կոչ է անում ետ կանգնել այնպիսի քայլերից, որոնք կարող են ազդել տարածաշրջանային կայունության վրա», նշվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Չի դադարում զարմացնել թուրքական կողմի ցինիզմը: Պետությունը, որը 1,5 միլիոն հայերին ոչնչացրել է միայն ազգային պատկանելության համար, որը ոչ վաղ անցյալում բռնազավթել է Կիպրոսի մի մասը, իսկ մեր օրերում հրահրում է Սիրիայի նկատմամբ գրոհը, գառան մորթի է հագել  եւ կշտամբում է մեկ այլ պետությանը` տարածաշրջանում ապակայունացման մեղադրանքով: Եւ այս կշտամբանքների համար առիթ է հանդիսանում քաղաքացիական օդանավակայանի բացումը:

Տրասպորտային հաղորդակցության կարգավորումը, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի զարգացման աջակցությունն է, Անկարայում դիտվում է որպես «կայունության խոչընդոտ»: Միեւնույն ժամանակ, ոչ Ադրբեջանի սանձարձակ սպառազինության մրցավազքը, ոչ դիպուկահարներին շփման գծից հեռացնելու մերժումը, ոչ էլ անգամ մարդասպանի հերոսացումը Անկարայի  արձագանքին չեն արժանացել:
Լուրեր Հայաստանից – NEWS.am

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply