ԱՄՆ-ի ապագա նախագահը` ձյուն մաքրող, թե ներկարար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 6, 2012 13:44
Նոյեմբերի 6-ին նախագահական ընտրություններում ամերիկացիները պետք է որոշում կայացնեն, թե ում են ավելի շատ ցանկանում տեսնել Սպիտակ տան ղեկավարի դերում` ձյուն մաքրողին, թե ներկարարին: Հանրաճանաչ Օփրա Ոինֆրիի ` գործող նախագահ Օբամայի ու նրա հակառակորդ Ռոմնիի հաղորդման ժամանակ տնային ինչ գործ է նրանց վիճակվել կատարել հարցին Օբաման պատասխանել է.”Ես հաճախ եմ սառույցից ու ձյունից մաքրել մեքենայի դիմապակին, դրա համար արթնացել եմ առավոտյան ժամը 6-ին ու աշխատել 20 աստիճան ցրտին: Իսկ Ռոմնին պատմել է, որ հաճախ է ներկել պատերը”:
Նախագահի թեկնածուները պատմել են իրենց սիրած կերակուրի մասին. պարզվում է, որ Ռոմնին պաշտում է իր կնոջ` Էննի պատրաստած մսով ռուլետները, իսկ Օբաման դեմ չէ պիցցա համտեսելուն:
Իսկ այն հարցին, թե ինչ է դուր գալիս իրենց հակառակորդի մեջ, Օբաման պատասխանել է` առողջապահության վերաբերյալ օրենքը, որը Ռոմնին ընդունել է Մասաչուսեթսի նահանգապետության ժամանակ: Իր հերթին Ռոմնին նշել է, որ Օբամայի վաստակն է բեն Լադենի ոչնչացումը.”Նա արդեն 3 ու կես տարի է, ինչ նախագահում է: Առնվազն մի քանի լավ բան արած կլինի”, հավելել է հանրապետականը:
Ռոմնին պատմել է նաև, որ երբեք նախագահ դառնալու մասին չիերազել, սակայն, մանուկ հասակում միշտ ցանկացել է ոստիկան դառնալ: Ինչպես պարզվեց, Օբամայի սիրելի երգիչը Սթիվի Ուանդերն է, իսկ Ռոմնին նախապատվությունը տալիս է Ռոյ Օրբիսոնին:






Facebook
Tweet This
Email This Post
