Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ցավակցագիրը անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 6, 2012 13:32
Մեծ ափսոսանքով ու ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր, երաժշտական, հասարակական գործիչ, մանկավարժ Էդվարդ Միրզոյանի մահվան մասին:
Նա մեր իրականության այն բացառիկ երաժիշտներից էր, որի ստեղծագործությունը նոր խոսք և նոր շունչ մտցրեց խորհրդահայ երաժշտարվեստում` դառնալով յուրօրինակ ու առանցքային էջերից մեկը:
Նա նաև երաժշտական մանկավարժության փայլուն ներկայացուցիչներից էր, որի ավանդը մեծ է բազմաթիվ անվանի երաժիշտների կայացման գործում:
Վստահ եմ, որ Էդվարդ Միրզոյանի անունն իր պատվավոր տեղը կգրավի հայ երաժշտության պատմության մեջ:
Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Էդվարդ Միրզոյանի հարազատներին, ընկերներին, նրա արվեստի երկրպագուներին և նրա մահով վշտացած բոլոր քաղաքացիներին:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյան






Facebook
Tweet This
Email This Post
