Սաուդյան Արաբիայում թռչնամսին բոյկոտ է հայտարարվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 6, 2012 13:01
Սաուդյան Արաբիայի սոցցանցերում թռչնամսի դեմ բոյկոտ սկսվել : Twitter-ն ու Facebook-ը սպառողներին կոչ են անում գների կտրուկ աճի պատճառով թռչնամիս չգնել: “Թող նեխի” անվանումով քարոզարշավը սկսվել է այն բանից հետո, երբ կառավարությունը սննդամթերքի գների իջեցմանն ուղղված ծայրահեղ միջոցներ ընդունեց:
Սաուդյան Արաբիան տարածաշրջանում թռչնամսի գլխավոր մատակարարն է, որտեղ այս մթերքը սննդակարգի անբաժանելի բաղադրիչն է:
Երկրի իշխանությունները բացատրում են, որ թռչնամսի թանկացումը պայմանավորված է կերի թանկացման հետ:
Քաղաքացիներին հանգստացնելու համար, Սաուդյան Արաբիան թռչնամսի արտահանման ժամանակավոր արգելք էր մտցրել, որը կարող է կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանում այս մթերքի թանկացման ու դեֆիցիտի:






Facebook
Tweet This
Email This Post
