Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն 20 տարեկան է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2012 12:58
Քսան տարի առաջ Հայաստանի Հանրապետությունն ամդամակցեց Քրեական  ոստիկանության միջազգային  կազմակերպությանը`  Ինտերպոլին: Այսօր արդեն  Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային  կենտրոնական  բյուրոն  ոչ միայն  տարածաշրջանի, այլեւ Քրեական  ոստիկանության միջազգային  կազմակերպության լավագույն  կառույցներից է:
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում   Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն  նշեց  իր 20-ամյա հոբելյանը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Ինտերպոլի ազգային բյուրոյի  պետ, ոստիկանության փոխգնդապետ  Արա Ֆիդանյանն իր ելույթում ներկայացրեց կառույցի 20-ամյա ուղին՝ նշելով, որ այսօր  ԱԿԲ-ն  պարզապես  պարտավոր է  հավատարիմ մնալ ավանդույթ դարձած սկզբունքներին ու  գործելաոճին:
Գործընկերներին շնորհավորեց նաեւ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության  գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի  20-ամյա տարեդարձի  կապակցությամբ ոստիկանության պետի եւ Կոլեգիայի անունից  շնորհավորանքով  հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության  գեներալ-մայոր  Հունան Պողոսյանը:
Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի մի խումբ աշխատակիցներարժանացան  խրախուսանքների:
Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply