Վենեսուելայում “լռության օր” է հայտարարված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2012 12:34

Վենեսուելայում այսօր կիրակի նշանակված նախագահական ընտրությունների նախօրեին “լռության օր” է հայտարարված: Երկրում արգելված են ցանկացած տեսակի քարոզ ու հասարակական կարծիքի հրապարակում, ինչպես նաև ցանկացած տեսակի ալկոհոլային խմիչքների վաճառք, այդ թվում նաև հասարակական սննդի կենտրոններում ու ռեստորաններում:
Չնայած ընտրություններին գրանցված է 6 մասնակից, հիմնական պայքարը գործող նախագահ Ուգո Չավեսի ու ընդդիմադիր, դեմոկրատական միաբանություն բլոկի թեկնածու Էնրիկե Կապրիլեսի միջև է:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply