Երկու երեխաներ են հիվանդանոց տեղափոխվել դեղորայքային թունավորմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2012 12:08

Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.30-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով “Մուրացան” բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Եղբայրության փողոցի թիվ 5 շենքի 1-ին բնակարանի բնակիչ՝ 2008 թ. ծնված Գ. Հարությունյանը և 12-րդ բնակարանի բնակիչ՝ 2007 թ. ծնված Ռ. Հարությունյանը: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply