ՃՏՊ Պառավաքարի մոտ, մեկ մարդ մահացել է, վեցը հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2012 11:59

Հոկտեմբերի 6-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին իրար են բախվել «Վազ-2106» մակնիշի 32 UO 258 պետհամարանիշի և «Օպել վեկտրա» մակնիշի 55 ՏՏ  060 պետհամարանիշի ավտոմեքենաները: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայությունը: ՃՏՊ-ի հետևանքով «Վազ֊2106» ավտոմեքենայի վարորդ՝ 1960 թ. ծնված Ռոբերտ Ստեփանյանը տեղում զոհվել է, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հինգ տուժածներ տեղափոխվել են Իջեվանի բկ: Փրկարարները «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Մելիք Օզբանդյանին, ով տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բկ, որտեղ բժիշկների կողմից նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply