Կրկին թուրք-սիրիական փոխհրաձգություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2012 11:47

Անկախ Սիրիական  բանակի հետ բախումների ընթացքում երեկ երեկոյան Սիրիայի բանակի կողմից Լազիկիե քաղաքի սահմանից նետած հրետանային արկը ընկել է Հաթայի Յայլադաղ գավառի գյուղերից մեկի մերձակայքում: Ի պատասխան թուրքական տարածքներում արկի պայթյունի`գավառում գտնվող 3-րդ սահմանային բրիգադայի հրամանատարությանը պատկանող հրետանուց կրակոցներ են արձակել սիրիական տարածների վրա:

Թուրքական «Milliyet»-ը հաղորդում է, որ սիրիական արկը, որը ընկել էր գյուղական տարածքում, մարդկային և նյութական կորուստներ չի պատճառել: Զինվորական պատասխանատուները հայտնել են, որ զինվորները գտնվում են  կազմ ու պատրաստ վիճակում:

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply