Թուրքիայի ԱԳՆ-ը կրկին շփոթում է Մինսկի խումբն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2010 19:34

«Երբ Հարավային Կովկասի երկրներն անկախություն հռչակեցին, մենք արեցինք առավելագույնը` խաղաղություն ու բարեկեցություն վերահաստատելու  տարածաշրջանում: Բայց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիան դժվարացրին տարածաշրջանային ու համաշխարհային ապագա համագործակցությունը»,-գրում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն իր «Տարածաշրջանային մոտեցում գլոբալ խաղաղությանը» հոդվածում` տպագրված ռուսաստանյան «Россия в глобальной политике» ամսագրում. այս մասին հաղորդում է APA-ն:

Արտգործնախարարն ասել է, որ հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բացառիկ են, որովհետև հիմնված են եղբայրության սկզբունքի վրա, և նշել, որ զարգացող ժողովրդավարութամբ, տնտեսական աճով, մարդկային գործոնով ու  բնական ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը Կովկասում հայտնվել է ուշադրության կենտրոնում: «Սակայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատևությունը, Հայաստանի կողմից տարածքների 20 տոկոսի օկուպացիան չի թողնում Ադրբեջանին ու տարածաշրջանին` լիարժեքորեն օգտագործել իր կարևոր պոտենցիալը»,-ասել է նա:

Ահմեդ Դավութողլուն նաև նշել է, որ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, աջակցում է Լեռային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը: «Դժբախտաբար, լուծման մեխանիզմը, որն այնքան հին է, ինչքան հակամարտությունը, դեռ չի հանգեցրել արդյունավետ ու կոնկրետ արդյունքների… Մինսկի խումբը կողմերին կոնկրետ քայլերի գնալու կոչ անող միակ միջազգային գործիքն է»,- եզրակացրել է նա:

Նշենք, որ անցյալ ամիս Դավութողլու խոսնակ Բուրաք Օզուրգերգինն էր նման հայտարարությամբ հանդես եկել. թե Թուրքիան Մինսկի Խմբի անդամ է, և թե «ոչ ոք չի կարող իրենց ասել` ինչու են միջամտում ղարաբաղյան հակամարտությանը:

Այդ հայտարարությանն ի պատասխան` Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդ կողմ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությունը, և ոչ թե ԵԱՀԿ Մինսկի Խումբը:

Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը

Դիտվել է 1817 անգամ:
Print Friendly

Leave a Reply