Դավիթ Գրաֆի նոր հաջողությունը պրոֆեսիոնալ ռինգում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 6, 2012 6:58

Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող 23-ամյա հայ բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը (Վահագն Սահակյան) պրոֆեսիոնալ ռինգում հերթական հաղթանակն է տարել: Գերմանական Զաուերլանդ ակումբի առաջին ծանր քաշային սանն մրցել է  բրիտանացի Մարտին Գրեյնգերի հետ:

Առաջին ռաունդում Դավիթին հաջողվել է հուժկու հարվածով իր հակառակորդին տապալել գետնին, սակայն, վերջինս, ոտքի բարձրանալով, անցել է  հակահարձակման:

Հայ մարզիկի ակնհայտ առավելություն է դրսևորել և 6-րդ ռաունդի ավարտից հետո մրցավարները միաձայն նրան են շնորհել  հաղթանակը:

Դավիթն իր ութ հաղթանակներից վեցն ավարտել է տեխնիկական նոկաուտով:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply