ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմնյուզ» հեռուստաընկերության հարցին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 5, 2012 22:51

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները:
Պատասխան. Համոզված ենք, որ Վրաստանում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարևան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ի բարօրություն Վրաստանի եղբայրական ժողովրդի:
Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիական հարաբերություններ: Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունն ամրապնդող կարևոր օղակ են:
Մեզ հաջողվել է Վրաստանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ և լիահույս ենք, որ շարունակելու ենք համատեղ ջանքերն ուղղված բարեկամական համագործակցության առավել ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply