Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունն այցելեց Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2012 21:22

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 5-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ` 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին:
Շվեյցարացի պատգամավորները  եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Պատվիրակության բոլոր անդամները գրառում կատարեցին «Պատվո հյուրերի» հուշամատյանում:

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply